Թռիչքը կրել է տեխնիկական բնույթ, վայրէջքի մասին տեղեկատվությունը քննության փուլում է

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 23, 24News

․

Թռիչքը կրել է տեխնիկական բնույթ, վայրէջքի մասին տեղեկատվությունը քննության փուլում է:  Չարտոնված թռիչքուղու և չարտոնված վայրէջքի վերաբերյալ Կոմիտեում ընթանում է քննություն:Այս մասին հայտնում է Քաղավիացիայի կոմիտեն՝ անդրադառնալով Հայաստանին պատկանող ամերիկյան արտադրության Boeing 737 տիպի օդանավի առևանգման մասին լուրին:

Ելնելով քննության շահերից՝ Կոմիտեն կտեղեկացնի վերջնական արդյունքների մասին, քննության ավարտից հետո։

Հիշեցնենք, որ 2021 թվականի փետրվարի 22-ից մամուլում շրջանառվում են լուրեր, ըստ որոնց՝ Boeing 737 տիպի օդանավն առևանգվել է: Քաղավիացիայի կոմիտեն չի հերքել առևանգման լուրը՝ միայն նշելով, թե օդանավի գտնվելու վայրը իրենց հայտնի է, և կոմիտեն սերտ համագործակցում է առնչվող պետությունների ավիացիոն իշխանությունների հետ:

--00--ԱՀ