Ջերմ գործակցություն՝ Օսիպյանի և ԲՀԿ-ի միջև. «Ժամանակ»

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏՈՄԲԵՐ 12, 24News

Thumbnail

«Ժամանակ» թերթը գրում է. «Արտահերթ խորհրդարանական ընտրությունների օրը բավական ջերմ համագործակցություն է հաստատվել ՀՀ ոստիկանության և «Բարգավաճ Հայաստան» կուսակցության ներկայացուցիչների միջև:

Քաղաքացիները և տարբեր կուսակցությունների ներկայացուցիչներ քվեարկության օրը ոստիկանությանը ահազանգել են ԲՀԿ-ի կողմից իրականացվող ընտրախախտումների մասին, իսկ ոստիկանությունը դրանց արձագանքելու և խախտումները կանխելու փոխարեն, այդ տեղեկությունները փոխանցել է ԲՀԿ ղեկավարությանը՝ զգուշացնելով, որ նրանք աշխատեն ավելի աննկատ և քողարկված»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: