Կրակոցներ՝ Ստրասբուրգում. կա 3 զոհ, 12 մարդ վիրավորվել է, ահաբեկիչը փախուստի է դիմել

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏՈՄԲԵՐ 12, 24News

Thumbnail

Ստրասբուրգի կենտրոնում՝ Պլաս Կլեբերում տեղակայված ծննդյան տոնավաճառի մերձակայքում, կրակոցներ հետեւանքով մեկ մարդ սպանվել է, ևս վեցը վիրավոր են։ Այս մասին հայտնում է BBC News-ն։ Հրաձգության զոհերի թիվը հասել է 3-ի, 12 մարդ վիրավորվել է։ Վիրավորներից վեցի վիճակը ծանր է, մնացյալ վեց տուժածները թեթեւ վնասվածքներ են ստացել:

Հրաձիգի անձը անվտանգության ծառայություններին հայտնի է: Ոստիկանությունը զբաղված է նրա որոնումներով: Հակաահաբեկչության դատախազությունում տեղի ունեցածի փաստով քննություն է ընթանում:

Ֆրանսիայի ՆԳ նախարար Քրիսթոֆ Կաստաները հաստատել է 3 մարդու մահվան փաստը եւ հայտարարել սահմաններին հսկողության ուժեղացման մասին: Հրաձիգի որոնումներով զբաղվում են անվտանգության ծառայության 350 աշխատակիցներ:

Thumbnail

Աղբյուրը, մեջբերելով ոստիկանության հայտարարությունը, նշում է, որ 29-ամյա կասկածյալը ծնվել է Ստրասբուրգում եւ անվտանգության ծառայություններին հայտնի էր որպես անձ, որը հավանական ահաբեկչական սպառնալիք է ներկայացնում:

BFM TV-ն հայտնում է, որ տղամարդը նախօրեին առավոտյան Նյուդորֆ թաղամասում գտնվող իր բնակարանից փախել է: Ավելի վաղ նրա բնակարանում խուզարկություն էր կատարվել կողոպուտի հետ կապված: Խուզարկության ժամանակ նռնակներ էին հայտնաբերել:

Եվրախորհրդարանի նախագահ Անտոնիո Թաջանին թվիթերյան իր էջում կոչ է արել «թույլ չտալ իրենց վախեցնել ահաբեկչական կամ հանցավոր հարձակումներով»: