Բոլորս պետք է օգնենք Փաշինյանին․ եթե տապալվի, աղետ կլինի հայ ազգի համար․ Ռուբեն Վարդանյան

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏՈՄԲԵՐ 12, 24News

Thumbnail

Գործարար Ռուբեն Վարդանյանը գերմանական Deutsche Welle-ին հարցազրույց է տվել, որի շրջանակում անդրադարձել է Հայաստանում տեղի ունեցած փոփոխություններին և երկրի առաջ կանգնած մարտահրավերներին։ 

«Այսօր Հայաստանը կանգնած է բազմաթիվ մարտահրավերների առջև: Երկիրը բարեփոխումների և արդիականացման կարիք ունի բոլոր ոլորտներում: Նրան դժվարին աշխատանք է սպասվում, և մենք՝ բոլորս, պետք է օգնենք նրան (խմբ․՝ Նիկոլ Փաշինյանին), որովհետեւ եթե նա տապալվի, դա աղետ կլինի հայ ազգի համար: Մարդիկ նրան վստահության մեծ մանդատ են տվել, և ես հույս ունեմ, որ նա կկարողանա արդարացնել այդ մեծ սպասելիքները, որքան էլ դա դժվար լինի: Նա, իհարկե, երկիրը տնտեսական տրանսֆորմացիայի ճանապարհով տանելու փորձ չունի, բայց եթե կարողանա հանդես գալ որպես պրոֆեսիոնալ և ազատ մտածող մարդկանց համախմբող, կարող է հաջողության հասնել», - ասել է Ռուբեն Վարդանյանը։