Խնածախ և Այգեստան համայնքներում զինամթերք է վնասազերծվելու․ ձայներից խուճապի չմատնվել

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 24, 24News

նկար

Արցախում շարունակվում են  չպայթած զենք-զինամթերքի հայտնաբերման և վնասազերծման աշխատանքները, գրում է ԱՀ ՆԳՆ ԱԻՊԾ-ն։

«Հումանիտար ականազերծման կենտրոն» հիմնադրամն իրազեկում է, որ օրվա ընթացքում վնասազերծման աշխատանքներ են նախատեսվում Մարտունի և Մարտակերտ քաղաքների, ինչպես նաև Ասկերանի շրջանի Խնածախ և Այգեստան համայնքների մոտակայքում:
Պայթյունի ձայներ լսելու դեպքում խնդրում ենք խուճապի չմատնվել՝ սակրավորներն են աշխատում:

Լրացուցիչ տեղեկությունների համար կարող եք զանգահարել 911 կարճ հեռախոսահամարին:

--00—ԼՄ