Գարեգին Բ-ն ռեժիսոր Հովհաննես Գալստյանին կոչ է արել դադարեցնել հացադուլը

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏՈՄԲԵՐ 12, 24News

Thumbnail

Ամենայն Հայոց Կաթողիկոսը հորդորել է ռեժիսոր Հովհաննես Գալստյանին դադարեցնել հացադուլն ու լծվել ստեղծագործական աշխատանքի։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է ռեժիսորը։ 

«Տեր Վահրամ քահանան Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից եկել էր Մատենադարան՝ փոխանցելու Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ. Ամենայն Հայոց Կաթողիկոսի հորդորը՝ դադարեցնելու Հացադուլը և լծվելու ստեղծագործական աշխատանքի։ Երախտապարտ եմ», - գրել է Հովհաննես Գալստյանը։ 

Հիշեցնենք, որ նա հացադուլ էր հայտարարել դեկտեմբերի 3-ին։ Դեկտեմբերի 11-ին նրան հանդիպել էր նաև ՀՀ մշակույթի նախարարի պաշտոնակատար Լիլիթ Մակունցը։