Հայաստան-Իրան երկկողմ հարաբերությունը հետայսու ավելի կխորանա․ Բահրամ Ղասեմի շնորհավորանքը

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏՈՄԲԵՐ 12, 24News

Thumbnail

Իրանի արտաքին քաղաքական գերատեսչության մամուլի խոսնակ Բահրամ Ղասեմին ողջունել է դեկտեմբերի 9-ին Հայաստանում բարեհաջող կայացած արտահերթ խորհրդարանական ընտրությունները՝ հույս հայտնելով, որ Իրան-Հայաստան երկկողմ հարաբերությունները հետայսու ավելի կխորանան: Այս մասին հայտնում է «Մեհր»  գործակալությունը։ 

«Ողջունում եմ Հայաստանում ժողովրդավարական փոփոխությունների միտումը:
Իրանի արտաքին քաղաքականությունում հարևան պետությունների հետ հարաբերությունները միշտ էլ առանձնահատուկ տեղ են ունեցել, քանի որ դա տարածաշրջանային կայունության, բարգավաճման ու անվտանգության  համար վճռական նշականություն ունի», - ասված է հայտարարության մեջ: