Բրազիլիայում օրեր առաջ գավաթ նվաճած ֆուտբոլիստը միացել է «Լոռիին»

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 24, 24News 

տիտղոս

Վանաձորի «Լոռի» է տեղափոխվել բրազիլացի կիսապաշտպան Անդրե Մենսալաոն, hաղորդում է ակումբի մամուլի ծառայությունը:

30-ամյա ֆուտբոլիստը հանդես է եկել բրազիլական Սերիա C-ն և Սերիա D-ն ներկայացնող մի շարք ակումբներում։

Մենսալաոն «Լոռի» է տեղափոխվել Սերիա C-ում հանդես եկող «Ֆերովիարիո» ակումբից, որի կազմում փետրվարի 15-ին նվաճել է Ֆարես Լոպես նահանգի գավաթը։

 --00—ՄՀ