Հայերենն այսուհետ հասանելի կլինի Microsoft Translator ծառայությունում

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 24, 24News

microsoft

Ողջ աշխարհում փետրվարի 21-ին նշվող Մայրենի լեզվի օրվա կապակցությամբ Microsoft ընկերությունը հայտարարել է, որ տեքստերի թարգմանություն իրականացնող իր Microsoft Translator ծառայությունն ավելացրել է ևս 9 լեզու՝ այդ թվում և հայերենը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այդպիսով Microsoft Translator-ի ծառայություններն արդեն հասանելի են դարձել 83 տարբեր լեզուներով:

Ընկերությունը նշել է, որ ողջ աշխարհում հայերեն խոսում է շուրջ 7 մլն մարդ:

 --00—ՄՀ