Տարեդարձ, որ հիշում ենք. Լաքոտը՝ ՀՀ և Ֆրանսիայի հարաբերությունների 29-ամյակի մասին

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 24, 24News

լաքոտ

Արդեն 29 տարի է անցել այն օրից, երբ Հայաստանի Հանրապետության և Ֆրանսիայի Հանրապետության միջև դիվանագիտական հարաբերություններ հաստատվեցին: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Ջոնաթան Լաքոտը:

«Տարեդարձ, որը մենք հիշում ենք ամեն տարի՝ շնորհիվ այն հարաբերությունների, հանուն որի ամեն օր աշխատում ենք մենք բոլորս՝ շատ ֆրանսիացիներ և հայեր»,- նշել է դեսպանը:

2017 թվականից Հայաստանում դիվանագիտական ծառայություն իրականացնող դեսպան Լաքոտը հրապարակել է երկկողմ դիվանագիտական հարաբերությունների հաստատման արձանագրության լուսապատճենն ու Արարատ լեռան ֆոնին Հայաստանի ու Ֆրանսիայի դրոշների լուսանկարը:

--00--ԱԹ