Հայաստանի և Վրաստանի միջև ամուր բարեկամությունը հիմնված է խոր հարգանքի վրա. Փաշինյան

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 24, 24News

ՀՀ Վրաստան

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Վրաստանի նորանշանակ վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիին՝ վարչապետի պաշտոնն ստանձնելու կապակցությամբ: Ինչպես հայտնում են ՀՀ կառավարությունից, ուղերձում նշված է.

«Ձերդ Գերազանցություն,

Շնորհավորում եմ Ձեզ Վրաստանի վարչապետի պաշտոնն ստանձնելու կապակցությամբ և մաղթում հաջողություն այդ կարևոր և պատասխանատու պաշտոնում՝ ի շահ Վրաստանի և վրաց ժողովրդի:

Հայաստանի և Վրաստանի միջև առկա ամուր բարեկամությունը հիմնված է մեր ժողովուրդների միջև հարյուրամյակների պատմություն ունեցող փոխադարձ շփումների, խոր հարգանքի և վստահության վրա:

Համոզված եմ, որ մեր կառավարությունները կշարունակեն սերտորեն համագործակցել համատեղ ծրագրերի իրականացման ուղղությամբ՝ Հայաստանի և Վրաստանի միջև փոխգործակցության ողջ ներուժը առավելագույնս օգտագործելու նպատակով՝ ի բարօրություն մեր երկրների»:

--00--ԱԹ