Դատարանը մերժել է Սերժ Սարգսյանի թիկնազորի նախկին պետին գրավով ազատելու միջնորդությունը

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏՈՄԲԵՐ 12, 24News

Thumbnail

Երևանի ընդհանուր իրավասության դատարանը մերժել է Սերժ Սարգսյանի թիկնազորի նախկին պետ Վաչագան Ղազարյանին գրավով ազատ արձակելու միջնորդությունը: Այս մասին լրագրողներին հայտնել է Վաչագան Ղազարյանի  պաշտպան  Արմեն  Հարությունյանը: Պաշտպանը նշել է, որ գրավն առաջարկվել է՝ սկսած 5 մլն դրամից:

«Այսօր՝ ժամը 16:00-ին դատարանը կքննի կալանքի ժամկետը երկարաձգելու վերաբերյալ նախաքննական մարմնի միջնորդությունը», - ասել է Ղազարյանի պաշտպանը: