5-րդ զորամիավորումում անցկացվել են մարզումներ, զինծառայողները հանձնել են ստուգարքներ

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 24, 24News

ՊՆ

Փետրվարի 22-ից 24-ը 5-րդ զորամիավորման հակաօդային պաշտպանության հրամանատարական կետի անձնակազմի հետ անցկացվել են համալիր մարզումներ, զինծառայողները հանձնել են ստուգարքներ:

Մարզումների անցկացման նպատակն էր տեսական պարապմունքների և գործնական առաջադրանքների միջոցով զինծառայողների մասնագիտական գիտելիքների կատարելագործումը։

     --00—ՄՀ