9/12 տեղամասում վերահաշվարկի արդյունքում ձայներս 6-ով ավելացել են․ Էնֆիաջյանն ահազանգում է

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐ 12, 24News

Thumbnail

«Իրականում ձայներս ավելի են... Մի շարք տեղամասերում պահանջել եմ վերահաշվարկ իրականացնել, և արդեն 9/12 տեղամասում քվեաթերթիկների պարկը բացելուց և վերահաշվարկի արդյունքում ստացածս ձայները 6-ով ավելացել են։

Օրենքով սահմանված կարգով գործընթացը զարգանում է։

Շարունակելի...», - ֆեյսբուքյան իր էջում գրել է Էնֆիաջյանը:

Հիշեցնենք, Վահե Էնֆիաջյանն առաջադրված էր թիվ 4 ընտրատարածքում, որը ներառում է՝ Երևանի Կենտրոն, Նորք–Մարաշ, Էրեբունի, Նուբարաշեն վարչական շրջանները: