Անհետ կորածների հարազատները պահանջում են դադարեցնել բողոքի ակցիաները

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 24, 24News

 ակցիա

Արցախի պատերազմում անհետ կորած զինծառայողների հարազատները պահանջում են դադարեցնել բողոքի ակցիաները, քանի որ դրանք հանգեցնում են գերիների և անհետ կորածների հարցի լուծման ձգձգմանը: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, պատերազմում անհետ կորած զինծառայողներից մեկի հարազատն ընդգծեց, որ Հայաստանի պատկան մարմինները պետք է զբաղվեն գերիների և անհետ կորածների հարցերով, սակայն բողոքի ակցիաներ կազմակերպելով, ճանապարհներ փակելով՝ խոչընդոտվում է պատասխանատուների աշխատանքը և հնարավոր չի լինում խնդիրների լուծման աշխատանքը պատշաճ կազմակերպել:

«Իրենց ցույցերով, ճանապարհ փակելով, փակում են մեր երեխաների ճանապարհը: Նրանք ոչ թե ուզում են հեղափոխություն անել երկրում, այլ հեղափոխություն են անում մեր երեխաների դեմ: Հրապարակ գալիս են, խնդում են, երաժշտություն են միացնում, ուրախանում…»,- ասաց անհետ կորած զինծառայողներից մեկի ծնողը:

Նա նշեց, որ Ադրբեջանը, Հայաստանում տեսնելով ներքաղաքական իրավիճակը, թույլ չի տալիս որոնողական աշխատանքներ իրականացնել, գերիներին չի վերադարձնում հայրենիք, շահարկում է այդ թեման:

 «Արմենպրես»-ը ներկայացնում է անհետ կորած զինծառայողների հարազատների ասուլիսի տեսագրությունը

 --00—ՄՀ