Ընդդիմությունը Ադրբեջանի պասերով ՀՀ-ում հակառուսական գիծ է առաջ տանում․ Վահագն Հովակիմյան

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 24, 24News

Ռուսաստանի ադրբեջանական լոբբին հմտորեն Հայաստանի որոշակի քաղաքական շրջանակներին օգտագործում է մեր երկրի դեմ։ Առաջին հայացքից հակաքարոզչությունն իշխանությունների դեմ է, բայց վերջնարդյունքում այն վերածվում է հակահայկական գործողությունների։ Հակառուսականության սերմանումը ևս այսպես է կատարվում։ Դա տեղի է ունենում արդեն երկու տարուց ավելի, սկզբում չէր երևում, հիմա արդեն բացահայտ է: Այս մասին 24TV-ի եթերում ասել է ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Վահագն Հովակիմյանը:

Նրա խոսքով՝ իրենց իշխանությունը երբեք հակառուսական գիծ չի տարել, իսկ հարցին՝ ինչ է նշանակում Փաշինյանի՝ Իսկանդերի մասին մեծ աղմուկ հանած հայտարարությունը, պատգամավորը նշեց, որ զենքերի մեջ խոտաններ լինում են, ինչպես օրինակ իր զինվորական ծառայության ժամանակ եղավ Կալաշնիկով ինքնաձիգի հետ։ Ըստ այդմ՝ ոչինչ բացառել պետք չէ, իսկ վարչապետն ասել է այն, ինչ ասել է:

Բանախոսն անդրադարձել է նաև ներքաղաքական դաշտում ստեղծված իրավիճակին, ընդդիմության պահանջներին, ինչպես նաև թեմային վերաբերող մի շարք այլ կարևոր հարցերի:

Մանրամասները՝ տեսանյությում: