Ադրբեջանը պետք է կատարի եռակողմ հայտարարությամբ ստանձնած իր պարտավորությունները

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 24, 24News 

․

ՀՀ Աժ «Իմ Քայլը» խմբակցության պատգամավոր, ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովի հայաստանյան պատվիրակության ղեկավար Հայկ Կոնջորյանը փետրվարի 24–ին ԵԱՀԿ ԽՎ մշտական կոմիտեի նիստում բարձրացրել է հայ ռազմագերիների շուտափույթ վերադարձի հարցը։

Ինչպես տեղեկացրին ՀՀ Ազգային ժողովի «Իմ Քայլը» խմբակցության պատգամավոր Հայկ Կոնջորյանի գրասենյակից, նշվել է, որ Ադրբեջանը պետք է անհապաղ վերադարձնի հայ ռազմագերիներին և այլ պահվող անձանց՝ կատարելով եռակողմ հայտարարությամբ ստանձնած իր պարտավորությունները։

--00--ԱՀ