Մանուկյանը դեռ 96-ին էր շենքեր գրավում, այդ գիծն իրավապահների համար ազդակ պետք է լինի

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 25, 24News

Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արուսյակ Ջուլհակյանը 24News-ի հետ զրույցում ասել է, որ «Հանուն հայրենիքի փրկության» շարժման առաջնորդները, փողոցային պայքարի մասին հայտարարություններ անելով ու փողոցային պայքարի դուրս գալով, իրենց չեն վախեցնի․«Նրանց ցերեկվա ճանապարհը, մենք գիշերով ենք անցել»,-հավելել է պատգամավորը:

Ջուլհակյանն այն համոզմանն է, որ ընդդիմադիրների գործողության մեջ որևէ նորություն ու կրեատիվություն չկա: «Հանուն հայրենիքի փրկության» շարժման վարչապետի թեկնածու Վազգեն Մանուկյանի հայտարարությունը, թե պատրաստվում են նաև ռազմավարական նշանակության շենքեր մտնել, պատգամավորն այսպես է մեկնաբանել. «Մանուկյանը դեռ 1996-ին էր շենքեր գրավում, ու նրա բռնած գիծն իրավապահների համար ազդակ պետք է լինի»:

Մանրամասները՝ տեսանյութում։