Իմ այցից հետո Արա Սաղաթելյանին արգելվել է կապն արտաքին աշխարհի հետ. Գևորգ Գորգիսյան

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 24, 24News 

Գորգիսյան

ՀՀ Ազգային Ժողովի պատգամավոր Լուսավոր Հայաստան խմբակցության քարտուղար Գևորգ Գորգիսյանը ֆբ-ի իր էջում գրել է.

«Երեկ այցելեցի Արմավիրի ՔԿՀ-ում պահվող, հայտնի ֆեյքի գործով կալանավորված ԱԺ աշխատակազմի նախկին ղեկավար Արա Սաղաթելյանին։ Ճշտեցի նրա որպիսությունը, ծանոթացա պահման պայմաններին, լսեցի նրա կարծիքը քրեական գործի վերաբերյալ։

Քիչ առաջ տեղացա, որ իմ այցից հետո՝ քննիչի որոշմամբ, Արա Սաղաթելյանին արգելվել է որևէ տիպի կապն արտաքին աշխարհի հետ, այդ թվում՝ հեռախոսազանգերը և տեսակցություններն ընտանիքի անդամների հետ։

Հուսով եմ՝ նախաքննական մարմինն ունի ողջամիտ բացատրություն նմանօրինակ պահվածքի համար և հրապարակային կներկայացնի այսպիսի գործելաոճի հիմնավորումները»,- գրել է Գորգիսյանը։

--00--ԱՀ