ՌԴ-ում հայկական ապրանքներն ավելի մրցունակ են, ԵՄ-ում մրցունակ չեն լինի․ Ռուբեն Վարդանյան

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏՈՄԲԵՐ 12, 24News

Thumbnail

Գերմանական Deutche Welle հեռուստաալիքին տված հարցազրույցի շրջանակում գործարար Ռուբեն Վարդանյանն անդրադարձել է Հայաստանի տնտեսության զարգացման նախադրյալներին և ԵՄ-ում հայկական ապրանքատեսակների մրցունակությանը։ Վարդանյանը, հակադարձելով հարցազրուցավարի հարցադրմանը, թե որքանո՞վ է Ռուսաստանը կարևոր Հայաստանի համար, նշել է։

«Ռուսաստանը շարունակում է մնալ Հայաստանի ամենամեծ շուկան, և պետք է ազնիվ լինել, եթե վաղը Հայաստանը դառնա ԵՄ անդամ, հայկական շատ ապրանքներ մրցունակ չեն լինի եվրոպական շուկայի համար, իսկ Ռուսաստանում շուկան ավելի ցածր ստանդարտներ ունի, ու այնտեղ հայկական ապրանքները մրցունակ են։

Ռուսաստանը նաև ամենամեծ ներդրումներ անողն է Հայաստանի համար։ Եվ Ռուսաստանն ամենամեծ գործատուն այն հայերի համար, որոնք, ցավոք, չեն կարողանում աշխատանք գտնել Հայաստանում ու մեկնում են Ռուսաստան։

Այսպիսով, բազմաթիվ պատճառներով Ռուսաստանը մեծ շուկա է Հայաստանի համար և կարևոր գործընկեր», - ասել է Վարդանյանը։