Ոստիկանությունը առևանգել է փողոցը փակած մի քանի ավտոմեքենա և հրաժարվում է վերադարձնել

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 25, 24News

1

Իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը ֆեյսբուքյան էջում գրառում է արել՝ տեղեկացնելով, որ ոստիկանությունն առևանգում է փողոց փակած մեքենաները և հրաժարվում է դրանք վերադարձնել սեփականատերերին։

«Իմ տեղեկություններով ոստիկանությունը առևանգել է որպես բողոքի ակցիա փողոցները փակած մի քանի ավտոմեքենա և հրաժարվում է դրանք վերադարձնել սեփականատերերին՝ անգամ տուգանքը վճարելու պայմանով։ «Վաղը եկեք», - պատասխանում են ՃՈ ծառայողները։

Դա ապօրինություն է և կամայականություն, որը վստահաբար հրահանգավորված է քաղաքական իշխանության բարձր էշելոններից»։

--00—ԼՄ