Պատկերացնում եմ զինվորականների հոգեվիճակը․ Տիգրան Աբրահամյանը՝ ՊՆ-ի դիմաց ակցիայի մասին

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 25, 24News

տիգրան

Ռազմական փորձագետ Տիգրան Աբրահամյանը ֆեյսբուքյան էջում գրառում է արել ՊՆ-ի դիմաց կազմակերպված հավաքի մասին։

«Հավաք ՊՆ-ի դիմաց՝ «Մեր երեխեքը Ղարաբաղում չեն ծառայելու» կարգախոսով։ Արդեն կարևոր էլ չէ, թե դա ինչ դրդապատճառ ունի, ովքեր են հնչեցնում կամ հավաքը ինչ ելք կունենա։ Հասել ու հատել ենք հնարավոր բոլոր կարմիր գծերը։

Ո՞ւր հասցրիք երկիրը։ Այս ինչ բարոյալքության, անվստահության միջավայր ձևավորեցիք։

Ի՞նչ աստիճանի ծայրահեղ վիճակի եք հասցրել մարդկանց, որ այսպիսի ձևակերպումներ են հնչեցում։

Ես պատկերացնում եմ մեր զինվորականների հոգեվիճակը, լավ եմ հասկանում բոլոր նրանց, ովքեր այս իրավիճակում էլ բարեխղճորեն կատարում են երկրի անվտանգության ապահովման ուղղված բարձր առաքելությունը ծանր, բարդ պայմաններում։

Լսում են իրենց ու իրենց ընկերների հասցեին ուղղվող զրպարտությունն ու կեղծիքը, բայց շարունակում են ծառայել իրենց երկրին։

Իսկ դուք զուգահեռ իրականության մեջ շարունակեք պաշտոններից ազատել բոլոր նրանց, ում ներկայությունը բանակում, թեկուզ, նվազագույն շանս է ստեղծում բանակի վերակառուցման և մեր երկրի շուրջ համեմատաբար անվտանգ միջավայր ապահովելու համար»մ-գրել է փորձագետը։

--00—ԼՄ