Նիկոլ Փաշինյանը պարզապես ցույց է տալիս սեփական քաղաքական սնանկությունը և հուսահատությունը

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 25, 24News 

Չալաբյան

«Ազգային օրակարգ» կուսակցության համահիմնադիր Ավետիք Չալաբյանը, անդրադառնալով Տիրան Խաչատրյանին ԶՈւ ԳՇ պետի տեղակալից ազատելու մասին որոշմանը, մասնավորապես գրում է.

«Երեկ միջազգային մասշտաբներ ձեռք բերող «Իսկանդերային» սկանդալի ֆոնի վրա, մինչև հիմա վարչապետի պաշտոնը թյուրիմածաբար զբաղեցնող, և այդ պաշտոնում մեր ողջ երկիրը օր օրի հեղինակազրկող Նիկոլ Փաշինյանը պաշտոնանկ արեց ՀՀ Գլխավոր շտաբի պետի առաջին տեղակալ, գեներալ-լեյտենանտ Տիրան Խաչատրյանին։

Ըստ պտտվող լուրերի՝ քանի որ գեներալ Խաչատրյանը ծիծաղով է արձագանքել «Իսկանդերը 10%-ով է պայթել» անհեթեթ և ռազմական գործի հետ աղերս չունեցող արտահայտությանը։

Նիկոլ Փաշինյանի այս հերթական կամայականությունը սակայն անցնում է անպատասխանատվության բոլոր հնարավոր սահմանները։

Պաշտոնանկ անելով այդպիսի զինվորական ղեկավարի, Նիկոլ Փաշինյանը պարզապես ցույց է տալիս սեփական քաղաքական սնանկությունը և հուսահատությունը։

Ես անկեղծ հույսով եմ, որ այս խայտառակությունը երկար չի շարունակվի, մինչ այդ իմ զորակցությունն եմ հայտնում գեներալ Տիրան Խաչատրյանին, և ի դեմս նրա, բոլոր մեր այն զինվորականներին, որոնք շարունակում են պատվով ծառայել հայրենիքին, և որոնց հետ միասին մենք կվերականգնենք նրա պատիվն ու հեղինակությունը»։

 --00—ՄՀ