Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 362 նոր դեպք

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 25, 24News

Վրաստան

Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 362 նոր դեպք: Այս մասին տեղեկությունը հրապարակվել է stopcov.ge կայքը: Ինտենսիվ թեստավորման շրջանակներում վերջին 24 ժամում կատարվել է 22 501 նմուշառում։ 

Դրականության ցուցանիշը. Օրական 1,61%, վերջին 14 օրը – 2,28%, վերջին 7 օրը – 2,25%:

Այս պահի դրությամբ Վրաստանում հաստատված է նոր կորոնավիրուսի 269 800 դեպք: Ապաքինվել է ևս 470 պացիենտ, և նրանց ընդհանուր թիվը կազմում է 263 727:

Վերջին 24 ժամում կորոնավիրուսից մահացել է 12 մարդ: Համավարակի մեկնարկից մինչ օրս կորոնավիրուսից մահացել է 3 475 անձ:

 --00—ՄՀ