Արմեն Գևորգյանի մեղադրանքը լրացվեց․ նա մեղադրվում է նաև խոշոր չափով կաշառք վերցնելու մեջ

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏՈՄԲԵՐ 12, 24News

Thumbnail

ԱԱԽ նախկին քարտուղար, նախկին փոխվարչապետ, նախագահի աշխատակազմի նախկին ղեկավար Արմեն Գևորգյանի մեղադրանքը լրացվել է: Այս մասին լրագրողների  հետ զրույցում ասել է նրա պաշտպան Էրիկ Ալեքսանյանը:

«Արմեն Գևորգյանին մեղադրանք էր առաջադրվել ՀՀ Քրեական օրենսգրքի  արդարադատության իրականացմանը խոչընդոտելու համար քրեական պատասխանատվություն նախատեսող 332 հոդվածի 3-րդ մասով: Այժմ մեղադրանքը լրացվել է, նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ ՔՕ-ի 38-300.1 հոդվածի՝ սահմանադրական կարգի տապալմանն օժանդակելը, 311-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետի՝ առանձնապես խոշոր չափերով կաշառք վերցնելը, ինչպես նաև ՔՕ-ի 190-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի հատկանիշներով՝ հանցավոր ճանապարհով ստացված գույքն օրինականացնելը՝ առանձնապես խոշոր չափերով», - ասել է պաշտպանը: Ըստ այդմ՝ խոշոր չափով կաշառք վերցնելու, հանցավոր ճանապարհով գույքն օրինականացնելու և սահմանադրական կարգի տապալմանն օժանդակելու մեջ։

Հիշեցնենք՝ Գևորգյանին օգոստոսին մեղադրանք էր առաջադրվել: ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանը նախկինում հայտնել էր, որ Արմեն Գևորգյանը Սահմանադրական դատարանի անդամի վրա ճնշում է գործադրել 2008 թվականի նախագահական ընտրությունների բողոքարկման հարցով որոշում կայացնելու համար։ Դատարանն այսօր քննում է նրան կալանավորելու վերաբերյալ միջնորդությունը, քննությունը կշարունակվի վաղը: