Արցախում հերոսաբար զոհված Մխիթար Գալեյանի ծնողները հրաժարվում են որդու մեդալից

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 25, 24News

նկար

Ադրբեջանական ագրեսիան հետ մղելու ընթացքում հերոսաբար զոհված 20-ամյա Մխիթար Գալեյանի մայրը՝ Աստղիկ Գալեյանը, ֆեյսբուքյան էջում հրապարակել է որդու՝ Արցախի նախագահի կողմից պարգևտրման մասին հրամանագիրն ու մեդալը և կից գրառում արել․

«Հրաժարվում ենք՝ հայրը և ես, դավաճան իշխանությունից ստանալ մեր ԲԱԼԻ մեդալը։

Մենք մեր մեդալը կստանանք արժանապատիվ ղեկավարությունից։ Մեր ԶԱՎԱԿԸ մեզ համար ՀԵՐՈՍ է և վերջ»։

նկար

--00—ԼՄ