Գլխավոր շտաբի հայտարարությունը համարում եմ ռազմական հեղաշրջման փորձ․ Փաշինյան

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 25, 24News 

Փաշինյան

Գլխավոր շտաբի հայտարարությունը համարում եմ ռազմական հեղաշրջման փորձ: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Մեր բոլոր կողմնակիցներին հենց հիմա հրավիրում եմ Հանրապետության Հրապարակ: Առաջիկայում հանրությանը կդիմեմ ուղիղ եթերում»,- գրել է նա:

Ավելի վաղ ՀՀ ԶՈւ ԳՇ-ն  հայտարարություն էր տարածել, որով պահանջում է վարչապետի ու կառավարության հրաժարականը: 

 --00—ՄՀ