ԳՇ պետին աշխատանքից ազատելու թղթերը ստորագրել եմ, գործընթացին ընթացք է տրվել․ Փաշինյան

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 25, 24News 

Բոլորդ գիտեք, որ բարդ իրավիճակում ենք գտնվում և ես երեկ ու այսօր որոշում եմ կայացրել պաշտոնից ազատել Գլխավոր շտաբի պետի տեղակալին և Գլխավոր շտաբի պետին։ Այս մասին ուղիղ եթերում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը

«Ես թղթերն արդեն ստորագրել եմ, որին հետևել է ԳՇ հայտարարությունը, որով զինվորականները պահանջում են իմ հրաժարականը։ Ես ձեզ բոլորիդ, հեղափոխության բոլոր կողմնակիցներին հենց հիմա հրավիրում եմ հրապարակ»,- ասաց նա։

Փաշինյանը նշեց, որ այսօրվա ամենակարևոր խնդիր ժողովրդի և քաղաքացիական իշխանությունը պահպանելն է, քանի որ այնն ինչ տեղի է ունենում, ըստ Փաշինյանի որակման՝ ռազմական հաշրջման փորձ է։

«Դուք գիտեք, որ տեղի ունեցածի ամբողջ պատասխանատվությունը ես վերցրել եմ իմ վրա և փորձել եմ ամեն ինչ անել, որ բոլոր հարցերին ինքս պատասխանեմ։ Բայց մենք եկել ենք մի փուլի, որտեղ մենք ցավոք չենք կարող մեր որոշ բարձրաստիճան զինվորականների հարցրեր տալուց չենք կարող խուսափել, քանի որ մենք ուզում ենք, որ պատերազմի վերաբերյալ ողջ ճշմարտությունը հայտնի դառնա։ Մենք պիտի իմանանք  մի շարք հարցրեի, մարտական ռազմական դրվագների պատռասխաններ, պետք է հասկանանք ինչ կապեր են գոյություն ունեցել որոշ բարձրաստիճան սպաների և  քաղաքական շրջանակների միջև»,- ասաց նա։

Մանրամասները՝ տեսանյութում։