Եթե ոստիկանությունը փորձի ուժ կիրառել, բանակը կմտնի Երևան. Ստեփան Դանիելյան

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 25, 24News

Ստեփան Դանիելյան

Քաղաքագետ Ստեփան Դանիելյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել՝ անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի և Կառավարության հրաժարականի պահանջով բանակի հայտարարությանը: 

«Ի՞նչ է նշանակում ՀՀ ԶՈՒ ԳՇ հայտարարությունը:

ՀՀ ԶՈՒ ԳՇ հայտարարության մեջ ասված է «Ստեղծված իրավիճակով պայմանավորված՝ ՀՀ զինված ուժերը պահանջում են ՀՀ վարչապետի և կառավարության հրաժարականը, միաժամանակ նախազգուշացնում՝ ձեռնպահ մնալ ժողովրդի դեմ ուժ կիրառելուց, ում զավակները զոհվել են՝ պաշտպանելով Հայրենիքն ու Արցախը»:

Դա ի՞նչ է նշանակում։ Դա նշանակում է պարզ բան, բանակը պահանջում է կառավարության հրաժարականը և զգուշացնում, որ թույլ չի ոստիկանական ուժի կիրառում, որովհետև կանգնած է ժողովրդի կողքին։

Ավելի պարզ բացատրեմ, եթե ոստիկանությունը փորձի ուժ կիրառել, իսկ այս իշխանության միակ լծակն ուժն է, բանակը կմտնի Երևան։ Հաջորդ քայլով ոստիկանությունը վայր կդնի վահանները։

Կա երկու ճանապարհ․

- կամ կառավարությունն այսօր հայտարարում է իր հրաժարականը,

-կամ մարդիկ մտնում են կառավարության շենք ու ինքնուրույն են Թյուրմացությանը հանում իր կաբինետից, իսկ ոստիկանությունը դիմադրություն ցույց չի տալիս։

Վերջ»:

--00--ԱԹ