Մնացե՛ք տանը, մի՛ հետևեք նրա կողմից հնչեցվող ոչ մի կոչ․ Արսեն Ջուլֆալակյան

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 25, 24News

Ջուլֆալակյան

ԱԺ «Իմ քայլը» խմբակցության նախկին պատգամավոր Արսեն Ջուլֆալակյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ 

«Նոյեմբերի 11-ից սկսած՝ անձնական զրույցներում, սոցիալական հարթակներում և հարցազրույցներում բազմիցս նշել եմ, որ վարչապետի պաշտոնը զբաղեցնողը ամեն ինչ անում է քաղաքացիական բախումներ առաջացնելու համար, և դա զուտ ժամանակի հարց է։ 
Փաստորեն, ժամանակն եկավ։ 

Հուսամ՝ հանրությունը խոհեմ կգտնվի և անպատասխան կթողնի նրա կոչերը։ 

Չի՛ կարող երկիրը նման կերպ ղեկավարվել։
Սա ուղղակի կործանարար է բոլոր առումներով։ Ոչ մի պետական կառույց այլևս այդ պաշտոնյային չի սատարում։ Միակ խոհեմ ելքը կամավոր հրաժարական տալն է և կրել պատասխանատվություն պատերազմի արդյունքի համար։ 
Իսկ Ազգի համար,հիրավի,սթափվելու պահ է։ 

Մնացե՛ք տանը, մի՛ հետևեք նրա կողմից հնչեցվող ոչ մի կոչ»։

 --00—ՄՀ