Մենք բոլորս բանակի կողքին ենք․ բոլորս՝ այդ թվում երկնքում գտնվող մեր տղերքը

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 25, 24News 

Գեղամ Նազարյան

Գլխավոր շտաբի պահանջը մեր առնվազն հինգ հազար լույս տղերքի պահանջն է։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է «Այլընտրանքային նախագծեր խմբի» անդամ Գեղամ Նազարյանը:

«Սպանելով հինգ հազար մեր լույս տղերքին, հազարավորներին դարձնելով հաշմանդամ՝ գերագույն գլխավոր տականքը ցանկանում է մարտի մեկից օրեր առաջ Երեւանում ևս արյուն թափել։

Չի ստացվելու։ Մենք բոլորս բանակի կողքին ենք։ Բոլորս՝ այդ թվում երկնքում գտնվող մեր տղերքը»,- գրել է Նազարյանը:

Նշենք, որ ավելի վաղ բանակը հանդես էր եկել հայտարարությամբ՝ պահանջելով Նիկոլ Փաշինյանի և Կառավարության հրաժարականը:

 --00—ՄՀ