Իշխանությունն ու 1-ին հերթին իրավապահները պարտավոր են ղեկավարվել իրավունքի գերակայությամբ

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 25, 24News 

ՄԻՊ

Երկրում ստեղծված իրավիճակը բոլորիցս պահանջում է բացառիկ ջանքեր՝ ապահովելու համար համերաշխություն ու բացարձակ հարգանք մարդու իրավունքների նկատմամբ: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը։ 

«Չի կարելի թույլ տալ լարվածության բերող որևէ զարգացում: Իշխանությունն ու առաջին հերթին իրավապահ մարմինները պարտավոր են ղեկավարվել բացառապես իրավունքի գերակայությամբ ու խստորեն ապահովել մարդու իրավունքների պաշտպանությունը երկրում:

Այս պատասխանատու օրերին առավել քան երբևէ մեզ անհրաժեշտ է զգոնություն և համերաշխություն»:

 

 

 --00—ՄՀ