Օրինակ վերցրեք զինված ուժերից, անցեք ժողովրդի կողմը. կոչ՝ ոստիկանության աշխատակիցներին

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 25, 24News 

ոստիկանություն

Ոստիկանության պետի նախկին տեղակալ Ոստիկանության գեներալ-մայոր Գագիկ Համբարձումյանը եւ Արդարադատության գեներալ-մայոր Թաթուլ Պետրոսյանը հանդես են եկել հայտարարությամբ, որտեղ կոչով դիմում են ոստիկանության աշխտակիցներին.

«Հայաստանի ոստիկանության հարգելի սպաներ ու շարքայիներ

Մոտեցավ պատմական պահը ազատվելու հայրենիքի դավաճանից ու վերջ դնելու թրքաբարո իշխանավորների կապանքներին:

Դա գիտակցեցին երկրի զինված ուժերը, որի ղեկավարությունը, հանձին գլխավոր շտաբի, կտրուկ պահանջեցին գլխավոր պետական դավաճանի հրաժարականը:

Հարգելի կոլեգաներ

Այս պահին դուք եք մնացել այն միակ պատվարը, որի թիկունքում է պատսպարվել գլխավոր ստահակը: Ժամանակն է՝ գիտակցեք ձեր պատմական հնարավորությունը, թոթափեք կույր հնազանդությունը ու չկատարեք պետական դավաճանի դրածո ձեր հանցագործ ու խեղկատակ ղեկավարների հրամանները: Օրինակ վերցրեք զինված ուժերից, անցեք ժողովրդի կողմը՝ փրկելով ոտիկանության ծառայողի ձեր պատիվն ու արժանապատվությունը:

Դրանով դուք կկանխեք արյունահեղությունը, որին ձգտում է գլխավոր պետական դավաճանը: Նա դեռ չի հագեցել հինգ հազարից ավելի մեր զավակների արյունից»:

   --00—ՄՀ