Մայրը սխալմամբ դեղի փոխարեն «մարգանցովկա» է խմեցրել 3 ամսական աղջկան․ երեխան մահացել է

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐ 12, 24News

Thumbnail

Երևանի հիվանդանոցներից մեկում, այսօր՝ դեկտեմբերի 21-ին, մահացել է Տավուշի մարզի Ոսկեպար գյուղի բնակիչ 3 ամսական աղջիկ երեխա:

Երեխայի մայրն այլ դեղի հետ շփոթելով՝ փոքրիկին որպես բուժամիջոց տվել է կալիումի պերմանգանատ՝ «մարգանցովկա»: Աղջկան ծանր վիճակում տեղափոխել են Երեւան:

Ոսկեպարից տեղեկացանք, որ 2 տարի առաջ հիվանդությունից մահացել է այդ ընտանիքի շուրջ 3 տարեկան աղջիկը: Ընտանիքը մի տղա երեխա ունի: