Նիկոլը գնում է Էրդողանի սցենարով. Միքայել Մինասյան

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 25, 24News

Միքայել Մինասյան

Վատիկանում ՀՀ նախկին դեսպան Միքայել Մինասյանը ֆեյսբուքյան էջում գրել է.

«Նիկոլը գնում է Էրդողանի սցենարով։ Կարծում եմ՝ հիմա սկսելու է ժողովրդին հավաքվելու իմիտացիան, որի գործընթացն, իր հանձնարարությամբ, իրականացնում է Գռզոն։ Այդ հանրահավաքին կամ դրանից հետո  կփորձի մտցնել արտակարգ դրություն, պարետային ժամ: Մի խոսքով, կանի այն ամենը, ինչ արեց Էրդողանը, քանի որ Հայաստանի վիլայեթացման գործընթացն ունի անհրաժեշտ փուլեր։ Կստացվի՞՝ իհարկե ոչ։ Բայց այս ընթացքում բոլորս նորից կտեսնենք ժողովրդի դավաճաններին։ Ինչևէ։

Բոլոր գործարարներին, որոնք հիմա զանգեր են ստանում՝ պահանջով կամ խնդրանքով՝ մարդ ուղարկել վիժվածքի ազգադավ հավաքին մասնակցելու համար, զգուշացնում եմ. եթե հիմա ուղարկեք, հետո մեր մոտ մարդ չուղարկեք։ Դավաճանին աջակցելու ձեր այսօրվա որոշումից է կախված ձեր, ձեր երեխաներ ու մեր երկրի ապագան։ Առայժմ այսքանը։

Հ.Գ. Հիշեք, որ 21-րդն է։ Ամեն ինչ տեսաձայնագրվում է, բոլորի դեմքերը պարզ են և ապրում ենք Հայաստանում, որտեղ բոլորը ամեն ինչ գիտեն բոլորի մասին»։

Հիշեցնենք, որ ՀՀ զինված ուժերը հայտարարություն է տարածել՝ պահանջելով ՀՀ վարչապետի և կառավարության հրաժարականը, միաժամանակ նախազգուշացրել ձեռնպահ մնալ ժողովրդի դեմ ուժ կիրառելուց, ում զավակները զոհվել են՝ պաշտպանելով Հայրենիքն ու Արցախը: 

Այս հայտարարությունից հետո ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան էջում գրառում է արել՝ իր կողմնակիցներին հրավիրելով Հանրապետության հրապարակ, իսկ ԳՇ-ի հայտարարությունը որակել է «ռազմական հեղաշրջման փորձ»։

--00--ԱԹ