Բախումների վտանգ միշտ կա, բայց պետք է պայմանավորվել միմյանց հետ, որ նման բան չի լինի

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 25, 24News 

Փաշինյան

Բախումների վտանգ միշտ կա, բայց պետք է պայմանավորվել միմյանց հետ, որ նման բան մեր երկրում երբեք տեղի չունենա: Նման հայտարարություն քիչ առաջ արեց ՀՀ վարչապտ Նիկոլ Փաշինյանը՝ քաղաքացիների հետ զրույցի ժամանակ․
 

«Մենք Հայաստանի Հանրապետությունում թշնամի չունենք, բայց կան հարցեր, և այսօրվա մեր հավաքի նպատակը դրանք քննարկելն է»:

Հարցին, թե ո՞ւմ է ենթարկվում զինված ուժերը՝ Փաշինյանն ասաց՝ ՀՀ ժողովրդին և վարչապետին:

«Ես կարծում եմ, որ հեղաշրջման վտանգը մեծ հաշվով կառավարելի է, դա հուզական արձագանք է, մեր եղբայրներին մենք չպետք է խիստ վերաբերվենք»,- ասաց նա։

 Փաշինյանը՝ անդրադառնալով փախչելու մասին լուրերին՝ ասաց, թե չի պատրաստվում փախչել․

«Մենք այստեղ ենք, իմ ընտանիքն այստեղ է։ Որ ապացույց լինի, իրենց էլ կհրավիրենք, որ գան քայլեն մեզ հետ»։

Հիշեցնենք, որ ՀՀ զինված ուժերը հայտարարություն է տարածել՝ պահանջելով ՀՀ վարչապետի և կառավարության հրաժարականը, միաժամանակ նախազգուշացրել ձեռնպահ մնալ ժողովրդի դեմ ուժ կիրառելուց, ում զավակները զոհվել են՝ պաշտպանելով Հայրենիքն ու Արցախը:

Այս հայտարարությունից հետո ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան էջում գրառում է արել՝ իր կողմնակիցներին հրավիրելով Հանրապետության հրապարակ, իսկ ԳՇ-ի հայտարարությունը որակել է «ռազմական հեղաշրջման փորձ»։

  --00—ՄՀ