Փաշինյանի հարգելի՛ կողմնակիցներ, մի՛ գնացեք Հրապարակ, դա հղի է բախումներով․ Արմինե Օհանյան

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 25, 24News

լիլիթ

«Հրապարակ» օրաթերթի գլխավոր խմբագիր Արմինե Օհանյանը ֆեյսբուքյան էջում գրառում է արել, որում քաղաքացիներին կոչ է անում չգնալ Հանրապետության հրապարակ, քանի որ այնտեղ հնարավոր են բախումներ։

«Նիկոլ Փաշինյանի հարգելի՛ կողմնակիցներ, մի՛ գնացեք Հրապարակ, դա հղի է բախումներով։ Եթե երկրի ղեկավարը դա չի գիտակցում, այդ պատասխանատվությունը մնում է ձեզնից յուրաքանչյուրի վրա․․․ Ոչ մի իմաստ չունի ձեզ Հրապարակ հրավիրելը՝ բացի երկիրը հիմա էլ քաղաքացիական պատերազմի մեջ ներքաշելու նպատակից։ Ձեր աջակցությունը Նիկոլ Փաշինյանին և Քաղպայմանագրին կարտահայտեք առաջիկա ընտրությունների ժամանակ՝ կառաջադրվեն, կգնաք նրան ձայն կտաք։ Այս պահին ձեռնպահ մնացեք վտանգավոր ձեռնարկներին մասնակցելուց»,-գրել է Արմինե Օհանյանը։

Հիշեցնենք, որ ՀՀ զինված ուժերը հայտարարություն է տարածել՝ պահանջելով ՀՀ վարչապետի և կառավարության հրաժարականը, միաժամանակ նախազգուշացրել ձեռնպահ մնալ ժողովրդի դեմ ուժ կիրառելուց, ում զավակները զոհվել են՝ պաշտպանելով Հայրենիքն ու Արցախը: 

Այս հայտարարությունից հետո ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան էջում գրառում է արել՝ իր կողմնակիցներին հրավիրելով Հանրապետության հրապարակ, իսկ ԳՇ-ի հայտարարությունը որակել է «ռազմական հեղաշրջման փորձ»։

--00—ԼՄ