ՀՀ ոստիկանությունը ապահովում է հասարակական կարգի պահպանությունը. հայտարարություն

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 25, 24News

ոստիկանություն

ՀՀ ոստիկանությունը հայտարարություն է տարածել՝ հորդորելով խստագույնս պահպանել հասարակական կարգը:

«ՀՀ ոստիկանությունը ապահովում է հասարակական կարգի պահպանությունը և հասարակական անվտանգությունը՝ իր գործառույթներին համապատասխան:

Ստեղծված իրավիճակով պայմանավորված՝ ՀՀ ոստիկանությունը բոլորին հորդորում է խստագույնս պահպանել հասարակական կարգը, ցուցաբերել զգոնություն և զսպվածություն, չտրվել տարաբնույթ սադրանքների»,- նշված է ՀՀ ոստիկանության հայտարարության մեջ:

  --00—ՄՀ