Մանվել Գրիգորյանը կմնա կալանքի տակ․ 20 մլն գրավի դիմաց ազատվելու միջնորդությունը մերժվեց

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏՈՄԲԵՐ 12, 24News

Thumbnail

Երևանի ընդհանուր իրավասության դատարանը քիչ առաջ որոշում կայացրեց ԱԺ պատգամավոր, գեներալ Մանվել Գրիգորյանի կալանքի ժամկետը ևս երկու ամսով երկարացնելու։ 20 մլն դրամ գրավի դիմաց Գրիգորյանին կալանքից ազատելու՝ պաշտպանական կողմի միջնորդությունը մերժվել է։

Հիշեցնենք, որ Մանվել Գրիգորյանը կալանավորվել է հունիսի 19-ին: Գրիգորյանին մեղադրանք է առաջադրվել ապօրինի կերպով ռազմամթերք ձեռք բերելու եւ նրա կնոջ` Նազիկ Ամիրյանի, դստեր` Այծեմնիկ Գրիգորյանի, Էջմիածին քաղաքի բնակիչներ Սեյրան Ազարյանի, Արմեն Հակոբյանի եւ այլ անձանց հետ նախնական համաձայնությամբ իրեն պատկանող առանձնատներում պահելու համար, ինչպես նաեւ մի խումբ անձանց հետ նախնական համաձայնությամբ յուրացման եղանակով իր վստահությանը հանձնված առանձնապես խոշոր չափի ուրիշի գույք հափշտակելու համար: Խոսքը ապրիլյան պատերազմի օրերին ուղարկված օգնությունը յուրացնելու մասին է: