Նախագահը դատավոր է նշանակել Սյունիքի մարզում

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐ 12, 24News

Thumbnail

Նախագահ Արմեն Սարգսյանը հրամանագիր է ստորագրել Հրաչյա Մեխակյանին Սյունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր նշանակելու մասին։ Այդ մասին տեղեկացնում է նախագահի աշխատակազմի մամուլի ծառայությունը։

Նախագահի հրամանում ասված է.

«Հիմք ընդունելով Սահմանադրության 139-րդ հոդվածի 1-ին, 166-րդ հոդվածի 6-րդ մասերը, ինչպես նաև Բարձրագույն դատական խորհրդի 2018 թվականի դեկտեմբերի 6-ի ԲԴԽ-54-Ո-153 որոշմամբ ներկայացված առաջարկությունը.

Հրաչյա Մեխակյանին նշանակել Սյունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր»: