Արտահերթ նիստ հրավիրելու հարցով ԱԺ խորհրդի նիստը չկայացավ․ արտահերթ նիստ չի լինի

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 25, 24News 

ԱԺ

Արտահերթ նիստ հրավիրելու հարցով ԱԺ խորհրդի նիստը, որը նախատեսված էր ժամը 17։30-ին, չի կայացել: Այս մասին Խորհրդարանում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանը:  

Ըստ Մելքումյանի՝ արտահերթ նիստ հրավիրելու շարժառիթը երկրում ստեղծված իրավիճակի հանգուցալուծումն էր: 

ԱԺ «Բարգավաճ Հայաստան» և «Լուսավոր Հայաստան» խմբակցությունները նախաձեռնել էին արտահերթ նիստ՝ ռազմական դրության վերացման և ստեղծված իրավիճակի քննարկման օրակարգով:  

 --00—ՄՀ