Մարմնական վնասվածք պատճառելու կասկածանքով բերման է ենթարկել 22-ամյա մի աղջիկ

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏՈՄԲԵՐ 12, 24News

Thumbnail

Դեկտեմբերի 10-ին՝ ժամը 21.45-ին, ոստիկանության Արտաշատի բաժնում բժշկական կենտրոններից մեկից հաղորդում է ստացվել, որ «կրծքավանդակի առաջային մակերեսի ձախ կեսի ծակած-կտրած վերքով» բուժօգնության է տեղափոխվել 23-ամյա մի քաղաքացի։ Այս մասին տեղեկացնում է ՀՀ ոստիկանության լրատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը։

Հիվանդանոց մեկնած ոստիկանության ծառայողները պարզել են, որ տուժածը տեղափոխվել էր Ազատավան գյուղի Աբովյան փողոցում գտնվող մթերային խանութի դիմացից։ Հաջողվեց պարզել նաև տաքսու վարորդի ինքնությունը, որն իր մեքենայով երիտասարդին հիվանդանոց էր հասցրել։

Կատարվածի հանգամանքները պարզելու ուղղությամբ ձեռնարկված միջոցառումների արդյունքում դեկտեմբերի 11-ին՝ ժամը 14.30-ին, ոստիկանության Արտաշատի բաժնի ՔՀԲ ծառայողները, ստացված օպերատիվ տվյալներն իրացնելիս, մարմնական վնասվածք պատճառելու կասկածանքով բաժին բերման են ենթարկել Երևանում բնակվող 22-ամյա Աստղիկ Ե․-ին։ 

Նա ներկայացվել է Արարատի մարզային քննչական վարչություն: Ձեռնարկվում են միջոցառումներ հանցագործության գործիքը հայտնաբերելու ուղղությամբ: Կատարվում է նախաքննություն: