Իշխանական քարոզչամեքենան փորձում է վարկաբեկել զուսպ և ժուժկալ ապրող Օնիկ Գասպարյանին

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 25, 24News

էդմոն

ԼՀԿ ղեկավար Էդմոն Մարուքյանը ֆեյսբուքյան էջում գրառում է արել՝ կարծիք հայտնելով, որ իշխանական քարոզչամեքենան փորձում է վարկաբեկել զուսպ և ժուժկալ կյանքով ապրող Օնիկ Գասպարյանին և Տիրան Խաչատրյանին։

«Իշխանական քարոզչամեքենան այժմ էլ փորձում է վարկաբեկել առանց այն էլ զուսպ և ժուժկալ կյանքով ապրող ԳՇ պետ Օնիկ Գասպարյանին, ինչպես նաև նրա առաջին տեղակալ Տիրան Խաչատրյանին։

Ինքս, ճանաչելով այդ անձանց, հաստատում եմ, որ նրանցից որևէ մեկը բիզնեսով չի զբաղվել երբևէ և չի զբաղվում այժմ, ավելին՝ նրանք եզակի կադրային արհեսատվարժ սպաներ են։

Մի՛ վարկաբեկեք առանց այն էլ հարվածի տակ գտնվող հայկական բանակը։ Դրանով ոչ միայն ձեր «չսիրած» գեներալներին եք վնասում, այլև ՀՀ ամբողջ զինված ուժերին»,-գրել է նա։

--00—ԼՄ