Պուտինն աջակցություն է հայտնել ՀՀ օրինական իշխանություններին. ՀՀ վարչապետի աշխատակազմ

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 25, 24News 

c1d6cc504762404794bc4a8b3d90df8f.jpg

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հերթական հեռախոսազրույցն է ունեցել Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի հետ: Այս մասին հայտնում են ՀՀ վարչապետի աշխատակազմից: Երկու երկրների ղեկավարները քննարկել են Հայաստանում ստեղծված ներքաղաքական իրավիճակը:

Նախագահ Պուտինն իր աջակցությունն է հայտնել Հայաստանի օրինական իշխանություններին և հույս հայտնել իրավիճակի շուտափույթ կարգավորման կապակցությամբ:

--00--ԱԹ