ՆԱՏՕ-ն ուշադրությամբ հետևում է ՀՀ-ում իրավիճակի զարգացմանը

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 25, 24News

ю

ՆԱՏՕ-ն ուշադրությամբ հետևում է Հայաստանում իրավիճակի զարգացմանը։ Այս մասին Twitter-ում գրել է դաշինքի պաշտոնական ներկայացուցիչ Օանա Լունգեսկուն:

«Ուշադիր հետևում ենք իրադարձությունների զարգացմանը մեր գործընկեր երկրում՝ Հայաստանում: Կարևոր է խուսափել արտահայտություններից և գործողություններից, որոնք կարող են հանգեցնել հետագա սրման:

Ցանկացած քաղաքական տարաձայնություններ պետք է լուծվեն խաղաղ և ժողովրդավարական ճանապարհով՝ համաձայն Հայաստանի Սահմանադրության», - գրել է նա:

--00--ԱՀ