ՀՀԿ-ն բմբլահան հավի պես գոռում-գոչում է՝ բմբուլներս հետ տվեք․ Միքայել Պողոսյան

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐ 12, 24News 

Դերասան, ռեժիսոր, ՀՀ ժողովրդական արտիստ Միքայել Պողոսյանը հրաշք է անվանում այն, ինչ տեղի ունեցավ։ Այդ մասին դերասանն ասել է 24TV-ի եթերում։

«20 տարվա ընթացքում ունեցանք հասալքություն, բարոյական նորմերի անկում, բայց արի ու տես, որ այս սիրո հեղափոխությունը կարողացավ մեզ հետ բերել»,- ասել է նա։

Դերասանը լիահույս է և կարծում է, որ լավագույն օրերն առջևում են։

«Այս 7 ամիսները վերելքի շրջան են եղել, մանավանդ հիմա, երբ տեղի ունեցան ընտրությունները ես կարող եմ հանգիստ շունչ քաշել ու սկսել քննադատորեն վերաբերվել, իսկ մինչև այս շունչս պահած սպասում էի»,- նշել է Պողոսյանը։

Նրա հետ զրույցն ամբողջությամբ՝ ներկայացվող տեսանյութում։