«Դավաճան է նա, ով Հայրենիքը մաս-մաս տվողին շարունակում է ներել». Սենոր Հասրաթյան

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 25, 24News

Սենոր Հասրաթյան

Արցախի ՊԲ նախկին խոսնակ Սենոր Հասրաթյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Երբևէ ինձ իրավունք չեմ վերապահել մարդկանց ասել այն, ինչն իր մեջ պարունակում է, թեկուզ, չնչին վիրավորանք... Միշտ նախընտրել եմ ասել այն, ինչում համոզված եմ... Իմ կարծիքը կամ հորդորը երբևէ չեմ փորձել փաթաթել նրանց, ովքեր ունեն իրենց համոզմունքը... Բայց, այն, ինչ այսօր կատարվում է մեր ժողովրդի հետ, ինձ ստիպում է շրջանցել բարեկրթության բոլոր սահմանները և ասել՝

-տականք է նա, ով ապազգայինը շփոթում է համամարդկայինի հետ.

-դավաճան է նա, ով Հայրենիքը մաս-մաս տվողին շարունակում է ներել.

-և, վերջապես, անդառնալիորեն կործանված է նա, ով ստով իշխանության եկածին դեռ հավատում և նրան ընկալում է որպես <<փրկիչ...>>

Հ.գ.- Չնայած բավականին ուշացումով, բայց գոնե հիմա գիտակցենք, թե ով է ազգին <<առաջնորդում>> և ինչ գին ենք դրա դիմաց մենք վճարում...»։

--00--ԱՀ