Վաղը ԱԺ խորհրդի նիստ կգումարվի. օրակարգում ռազմական դրության վերացման հարցն է

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 25, 24News

Իվետա

ԲՀԿ-ական պատգամավոր Իվետա Տոնոյանը լրագրողների հետ զրույցում տեղեկացրեց, որ փետրվարի 26-ին, ժամը 11-ին նախատեսված է Ազգային ժողովի խորհրդի նիստ։

«Օրակարգում մեկ հարց է՝ «Բարգավաճ Հայաստան» և «Լուսավոր Հայաստան» խմբակցությունների ներկայացրած հարցը՝ ռազմական դրության վերացում և երկրում ստեղծված իրավիճակի քննարկում»,- նշեց նա։

Տոնոյանը հույս հայտնեց, որ «Իմ քայլը» խմբակցության ներկայացուցիչների մեջ կգտնվեն բավարար չափով արժանապատվություն ունեցող այնպիսի գործընկերներ, ովքեր կհաստատեն օրակարգը։

--00--ԱՀ