35-ամյա քաղաքացին, Կիևյան կամրջից ցած նետվելով, ինքնասպան է եղել

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐ 12, 24News

Thumbnail

Կիևյան կամրջից նետվելով ինքնասպան է եղել 35-ամյա քաղաքացի, հայտնում են Shamshyan.com-ից:

Ժամը 14։20-ի սահմաններում Ոստիկանության Մաշտոցի բաժնից ահազանգ է ստացվել, որ Կիևյան կամրջի տակ տղամարդու դի կա։ Ժամանել են նաև Երևանի 1-03 շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը, որն արձանագրել է քաղաքացու մահը։ 

Պարզվել է, որ մահացածը Աբովյան քաղաքի բնակիչ, 35-ամյա Ռ. Ղ. է։ Փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում։

Նյութն ամբողջությամբ կարդացեք սկզբնաղբյուր կայքում: