ԼՂ հակամարտության գոտում կողմերին մինչ օրս 1684 մարմին է փոխանցվել. Զախարովա

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 26, 24News

Արցախում իրավիճակի զարգացմանն ավելի ծանոթ են ռուս խաղաղապահները, որ տեղում են: Այս մասին այսօր ճեպազրույցի ժամանակ հայտնեց ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ անդրադառնալով Ադրբեջանի կողմից որոնողական աշխատանքներն արգելելու մասին:

«Առկա տվյալներով՝ նոյեմբերի 13-ից մինչ օրս 1684 մարմին է փոխանցվել, որից՝ հայկական կողմին՝ 1384, ադրբեջանականին՝ 310»,- նշեց նա:

Լրագրողը խնդրեց մեկնաբանել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հայտարարությունը, թե իրենք բոլոր հայ ռազմագերիներին վերադարձրել են, տեղում մնացել են միայն դիվերսանտները:

«Այդ հարցն ուղղեք խաղաղապահներին,որ տեղում համագործակցում են հայ և ադրբեջանական կողմերի հետ, դա նրանց պատասխանատվության գոտին է»,- ասաց Զախարովան:

--00--ԱԹ